Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալգորիթմեր

Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...

Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...

Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում: Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Պոետները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ, իսկ աչքերի փայլը` թանկարժեք քարերի կամ աստղերի փայլի հետ: 

 

«Դու երկար ես նայել երկնքին ու երկնի գույներն ես բերել քո աչքերում…», «կրակոտ աչքերում, որ արցունքի համար չեն, կիրքն էր վառվում, բոցկլտում երկինքը հարավի…», «աստղերից էլ վառ է հայացքը քո գերող…», «և փայլում են աչքերը աստղերի պես լուսաշող…»: Զուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են: Նրանցում ամբարվում են մարդու տրամադրությունն ու բնավորությունը: Մեծ փիլիսոփա Շոպենհաուերը նրբորեն նկատել է. «շուրթերը մարդու միտքն են արտահայտում, իսկ աչքերը` բնության միտքը»:

 

ՎՃԻՏ Է ԼԱԶՈՒՐՆ ԱՉՔԵՐԻ...

Մարդու դիմագծերի և խառնվածքի միջև կապը հայտնի է հնուց: Արժեքավոր տեղեկություններ կարելի է ստանալ` ուսումնասիրելով աչքի ծիածանաթաղանթը: Ներկայումս հաստատվել է, որ աչքերի գույնը կախված է ակնածիածանի մեջ մելանին գունանյութի պարունակությունից: Եթե այն շատ չէ, աչքերը երկնագույն են, եթե չափավոր է` շագանակագույն, բարձր քանակության դեպքում` սև: Աչքերի գույնը ժառանգական բնույթ ունի, իսկ փայլը` տարիքային: Այսպես. նորածինների աչքերը սովորաբար երկնագույն են և տարիքի հետ, գունանյութային կառուցվածքների հասունանալուն համընթաց, ձեռք են բերում գենետիկորեն պայմանավորված գույն:

 

Ամերիկյան հոգեբաններ Ջ. Գլայնը և Է. Քլերին հինգ տարի շարունակ ուսումնասիրել են աչքերի գույնն ապահովող գործոնները: Այդ հետազոտությունների հիման վրա, որոնց մասնակցել են 10 հազ. մարդ, հետաքրքիր եզրահանգումներ են արվել: Պարզվում է, որ մուգ աչքեր ունեցողներն ավելի աշխույժ են, նախաձեռնող, քան բաց երանգի աչքեր ունեցողները:

 

Երկնագույն աչքերով մարդիկ համառ են ու զգացմունքային: Նրանց տրամադրությունը հաճախակի է փոփոխվում, նրանք կամակոր են, եսասեր և հիշաչար: Կապուտաչյաները ռոմանտիկ են, գաղափարներով շուտ ոգևորվող և նույնքան արագ էլ հետաքրքրությունը կորցնող: Նրանցից շատերը հակված են ինքնագերագնահատման: Կապուտաչյաների յուրահատկություններից է ճշմարտասիրությունը:

 

Մոխրագույն աչքեր ունեցողներն ուղղամիտ են, խիզախ և տոկուն: Նրանք ձգտում են հասնել իրենց երազանքին` հաղթահարելով ամեն դժվարություն: Մոխրագույն աչքերով մարդիկ խանդոտ են ու նրանցից շատերը հաճախ կյանքում սիրում են միայն մեկ անգամ: Նրանց հետ դժվար է լեզու գտնել, ուժեղ կամքի տեր են, երբեմն` դաժան: Ցավոք, նման աչքերի տեր մարդկանց մոտ հաճախ պակասում է երևակայությունը:

 

Մուգ շագանակագույն աչքերով մարդիկ, որպես կանոն, մարդամոտ են, կենսախինդ, հիանալի հումորի զգացումով, կողմնորոշվող, բռնկվող, շուտ հանդարտվող, բայց անկայուն և հեշտ սիրահարվող:

 

Բաց շագանակագույն աչքեր ունեցողները համեստ են, երազկոտ, մենակություն սիրող: Նրանք ծանր են տանում վիրավորանքը: Շագանակագույն աչքեր ունեցողների մեջ շատ են աշխատասերները և, ինչ խոսք, կարելի է նրանց վրա հույս դնել:

 

Վերջերս ամերիկյան «Սայնս Դայջեսթ» ամսագրում հրապարակվել են մի հետազոտության արդյունքներ, ըստ որի գիտնականները փորձել են համեմատության մեջ դնել ղեկավարների աչքերի գույնն ու նրանց աշխատելաոճը: Ինչպես պարզվեց, սևաչյա բոսերը համառ են, դիմացկուն, դժվար իրավիճակներում «վառոդի պես բռնկվող», բայց և ճիշտ որոշում կայացնող: Մոխրագույն աչքերով ղեկավարները գործնական խնդիրներում անօգնական են, սակայն դժվարությունների առջև չեն ընկրկում: Շագանակագույն աչքերով պետերը անհատականություններ են: Նրանք ինքնամփոփ են, սեփական ուժերով են հասնում հաջողության, «շատ բան են իրենց ուսերին վերցնում» և չեն կարողանում լավ թիմ ստեղծել: Երկնագույն աչքեր ունեցողները զուսպ են, ճնշվում են միօրինակ աշխատանքից: Նրանք փոփոխական տրամադրության տեր են: Կանաչ աչքերով մարդիկ ուղղակի ծնվել են ղեկավարելու համար, քանի որ լավ երևակայություն ունեն, վճռական են, իրատես, արդարամիտ ու խիստ, ծայրահեղ իրավիճակներում արագ կողմնորոշվող, կենտրոնացած են ու համբերատար: Եթե այս ամենին ավելացնենք նաև, որ նրանք լավ ունկնդիր են և հաճելի զրուցակից, ապա պարզ կդառնա, որ նրանց ենթակաների բախտն ամենից շատն է բերել:

 

...ԵՎ ԴԱՌՆ ՈՒ ԼՈՒՌ ՀԱՅԱՑՔՈՎ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽՈՍ ՊԱՏՄԵՑ...

 

Հայացքը սերտորեն կապված է խոսքի հետ և հաճախ է օգտագործվում հաղորդակցվելիս: Մենք աչքերով գնահատում ենք մարդկանց, զգում նրանց վերաբերմունքը շրջապատող երևույթների նկատմամբ, միաժամանակ տեղեկատվություն հաղորդում մեր մասին: Հայացքների լեզուն բազմազան է. «նրա աչքերում ուրախություն է, կյանքի բոց...», «անպատկառության կայծերը անհանգիստ վազվզեցին նրա աչքերով...», «խոժոռ և կրքոտ աչքեր...»: Աչքերում արտացոլվում են մարդու մտքերն ու զգացմունքները: Աչքերով կարելի է «խժռել», «շանթել», «դաշունահարել», գերել, ոչնչացնել և հարություն տալ:

 

Հաղորդակցվելիս հայացքներ օգտագործելու մանկուց յուրացրած հմտությունները կյանքի ընթացքում չեն փոխվում: Կանայք ավելի հաճախ են օգտագործում բաց, ուղիղ հայացք: Գիտնականների կարծիքով դա բնածին հատկանիշ է, որ աղջիկների մեջ ի հայտ է գալիս վեց ամսականից:

 

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԱՅԱՑՔԸ

 

Լայն բացված, փայլուն աչքերը վկայում են նրբազգացության, հետաքրքասիրության մասին: Նման հայացքը բնորոշ է աշխույժ, խելացի և գիտակ մարդկանց: Խամրած, կիսափակ կոպերով օտարված հայացքն անտարբերության, հոգնածության կամ ձանձրույթի նշան է, կկոցած աչքերը նշանակում են ուշադրություն, կենտրոնացում, զննում: Նման հայացքը կարող է ընկալվել որպես նենգության ու խորամանկության դրսևորում:

Ուղիղ հայացքը արտահայտում է հետաքրքրություն, վստահություն, սրտաբացություն:

 

Հոնքերի տակից հայացքը, նաև շեղակի հայացքը նշանակում են անվստահություն, իջեցրած գլխի դեպքում` ագրեսիվություն, մարտակոչ, կքված մեջքի դեպքում` խոնարհություն, ծառայելու պատրաստակամություն:

 

Երբ զրուցակիցը նայում է վերևից ներքև` գլուխը ետ գցած (վերամբարձ), նշանակում է ցանկանում է իշխել, ղեկավարել:

 

Խուսափող հայացքը կարող է արտահայտել անվստահություն, համեստություն կամ մեղավորություն:

 

Ստի յուրօրինակ ալեփոխարկիչ են բիբերը: Երբ մարդը ճըշմարտությունն է ասում, բիբերը ռեֆլեքսորեն լայնանում են, երբ ստում է` սեղմվում են: Փորձեք Ձեր ընտրյալին հարցնել` սիրու՞մ է Ձեզ արդյոք, և նայեք նրա աչքերի մեջ: Ինչ էլ որ պատասխանի, բիբերը ճշմարտությունը կասեն:

 

Աչքերով հնարավոր է ճանաչել ու զգալ մարդու խառնվածքն ու մտադրությունները: Նրանք կարող են վկայել նաև հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, նույնիսկ հնարավորություն տալ ախտորոշել արդեն զարգացող հիվանդությունը:

 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՏԵՍԵՆՔ ԸՍՏ ԱՉՔԻ ԳՈՒՅՆԻ…


Ըստ հնագույն մեկնաբանությունների` բաց երանգով աչքեր ունեցողները ավշային համակարգի խնդիրներ կարող են ունենալ: Իրոք, երկնագույն և մոխրագույն աչքեր ունեցողները մանկական հասակում հաճախ են հիվանդանում ներզատիչ գեղձերի, նշիկների, ավշահանգույցների բորբոքումներով: Հասուն տարիքում նրանց մոտ հազվադեպ չեն վահանագեղձի, շնչառական համակարգի, սրտի, երիկամների հիվանդությունները: Բացի այդ, բաց գույնի աչքեր ունեցողները ավելի հաճախ են տառապում ռևմատիկ հիվանդություններով:

 

Շագանակագույն աչքեր ունեցողները հակված են մարսողական համակարգի հիվանդությունների: Նրանց նյարդային համակարգն ավելի գրգռված է, ուստի ցավին դիմացկուն չեն: Հին բժշկողները ենթադրում էին, որ մուգ գույնի ծիածանաթաղանթով մարդիկ հակված են ուռուցքային հիվանդությունների: Բարեբախտաբար այս կարծիքը չի հաստատվել:

 

Հիվանդությունն ախտորոշելիս հարկ է ուշադրություն դարձնել ոչ միայն ակնածիածանին, այլև աչքի սպիտապատյանի երանգին: Օրգանիզմում եղած բորբոքային պրոցեսների դեպքում այն խամրում է: Եթե խախտումները ֆունկցիոնալ են, սպիտապատյանը երկնագույն է, ապա` կապտագույն (կապված պրոցեսի արտահայտվածությունից): Օրգանական ախտանիշների դեպքում երևան է գալիս դեղնավուն երանգ:

 

Իհարկե, սրանք ոչ հավաստի ցուցանիշեր են. հիվանդությունն ավելի ստույգ կարելի է բացահայտել ակնածիածանի ախտորոշման (իրիդոդիագնոստիկայի) օգնությամբ:

 

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ԸՍՏ ԾԻԱԾԱՆԱԹԱՂԱՆԹԻ

 

Աչքի ծիածանաթաղանթի միջոցով ախտորոշումը` իրիդոդիագնոստիկան, բժշկին հնարավորություն է տալիս աչքի ծիածանաթաղանթի գծապատկերի օգնությամբ դատել սուր, սրացած և քրոնիկ բորբոքային պրոցեսների առկայության, որոշ ժառանգական հիվանդությունների հանդեպ հակվածության մասին, երբեմն էլ` հիվանդի կենսակերպի մասին: Ծիածանաթաղանթի վրա ախտանշական փոփոխությունները հայտնվում են փոսիկների, բծերի, գծիկների, աղեղների և օղակների տեսքով: Ծիածանաթաղանթից բացի ախտորոշման համար մեծ նշանակություն ունեն բիբերի ձևի, մեծության, տեղակայվածության փոփոխությունները:

 

Ախտորոշման այս մեթոդը հայտնի էր Հին Հնդկաստանում և Հին Չինաստանում: Ավելի քան 3000 տարի առաջ բժշկողները մանրակրկիտ հետազոտում էին զգայարանները` հատուկ ուշադրություն դարձնելով աչքերին: Հին եգիպտացիները նույնպես կատարելապես տիրապետում էին իրիդոդիագնոստիկայի մեթոդին: Ծիածանաթաղանթի կապն օրգանիզմի հետ նկարագրել են նաև Հիպոկրատն ու Ֆիլոստրատը:

 

Ժամանակակից իրիդոդիագնոստիկայի հիմնադիրն է համարվում Բուդապեշտի բժշկագիտության դոկտոր Ի. Պեկցելին: Համաձայն լեգենդի` Պեկցելին աչքի ծիածանաթաղանթով հետաքրքրվել է դեռևս պատանի հասակից: Տասնմեկամյա բնասերը մի անգամ զբոսայգում զբոսնելիս տեսավ ցերեկային լույսից կուրացած բվի ու որոշեց նրան օգնել: Մութ տեղ տանելու մտադրությամբ բռնեց նրան, հետո միայն նկատեց, որ այդ ընթացքում պատահաբար վնասել է թռչնի ոտքը: Ավելի ուշ աչքի մեջ հայտաբերեց մուգ շերտագիծ: Պահելով տանը` նա նկատեց, որ որքան ոտքը լավանում էր, այնքան ծիածանաթաղանթի վրայի շերտագիծը գունաթափվում էր, իսկ առողջանալուց հետո մնաց աննշան բիծ` շրջապատված սպիտակ գծերով: Հետաքրքրվելով նմանատիպ փոփոխություններով` Պեկցելին իր կյանքը նվիրեց բժշկագիտության այդ ճյուղի հետազոտություններին: Գիտնականի երկար տարիների ուսումնասիրությունները հանգեցրին նրան, որ նա 1866թ. աշխարհում առաջինը ստեղծեց ծիածանաթաղանթի պրոյեկցիոն գոտիների սխեման: Այդ ժամանակից ի վեր այս մեթոդը ''ՙերկրորդ շնչառություն'' է ստացել, քանի որ առ այսօր հետաքրքրությունը դրա հանդեպ չի սպառվել: Իրիդոդիագնոստիկան օգտագործում են ոչ միայն կլինիկական պրակտիկայում, այլև հատուկ նշանակության մասնագետ ընտրելիս` սուզանավորդ, օդաչու, բևեռախույզ, տիեզերագնաց և այլն: Հաշվի առնելով, որ ծիածանաթաղանթն արտացոլում է օրգանիզմում տեղի ունեցող ադապտացիոն-տրոֆիկ փոփոխությունները` վերջինիս օգնությամբ կարելի է վերահսկել բուժման արդյունավետությունը և կանխատեսել հիվանդության ելքը: Աչքի հետազոտությունները շարունակվում են...

 

ԵՐՋԱՆԻԿ ՓԱՅԼԸ ՄԵՐ ԱՉՔԵՐԻ...


Շրջապատող աշխարհի մասին տեղեկատվության 80%-ը մենք ստանում ենք տեսողական զգայարանի շնորհիվ: Պարզվել է, որ լույսն օրգանիզմում սերոտոնինի արտադրությունը խթանող հատկություն ունի, որին երբեմն համարում են տրամադրության հորմոն: Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու է մարդու տրամադրությունը փչանում, երբ տեսողությունը վատանում է: Ի դեպ, դրա համար էլ ամպամած եղանակին մենք հաճախ ենք տխրում: Տեղին է բուժաշխատողների ենթադրությունը, որ մեր աչքերից, ավելի ստույգ, տեսողությունից է կախված մեր տրամադրությունը:

 

Այդ զարմանալի օրգանի շատ գաղտնիքներ են բացահայտված, բայց ոչ բոլորը: Հավանաբար աչքի անհատակ խորքերում կգտնվեն էլի գաղտնիքներ, որոնք հետաքրքրում են գիտնականներին և բոլորին:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. granirealnosti.net
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

29.06.2013

Հարգելի Խաչատուր, բարև Ձեզ, կարծում ենք հոդվածը սկսում է կանանց ուղղված լիրիկական տողերով։

Khachatur

27.06.2013

ba kanach achqer@?????? amenagexecik@ moracel eq...

AQSANNA

19.01.2012

SHAT HETAQRQIR  ER.  ES  PORCECI  NAYEL  MARDKANC  ACHQERIN  EV  HASKANAL..  U  DA  STACVEC  INDZ  MOT...

Syuzy

27.03.2011

Shat hetaqrqir nyut er en achqeri yev hayacqi veraberyal.

meline

07.11.2010

shat lavna

Կարդացեք նաև

Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am
Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am

Քիթն արտացոլում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները և այս կամ այն ախտանիշներով արձագանքում դրանց: Մարդու քիթը մասնակցում է այնպիսի...

Ախտորոշում
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը

Գիտնականների մի շարք փորձարկումները ցույց են տալիս, որ կանանց մատների երկարությունը ազդում է նրանց ընկալման զգացողության վրա...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Աչքերը կարող են ասել՝ մարդն ապագայում կունենա՞ զառամախտ
 Աչքերը կարող են ասել՝ մարդն ապագայում կունենա՞ զառամախտ

 

Պարզվում է՝ աչքի հատուկ հետազոտությունը թույլ կտա վաղ փուլում ի հայտ բերել Ալցհեյմերի հիվանդությունը: Այս մասին հաղորդում է zdorovieinfo.ru-ն: Ալցհեյմերի հիվանդությունը ըստ էության նյարդաբանական է, որն արտահայտվում է հիշողության նվազմամբ, խոսքի և շարժումների...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Հիվանդությունների ախտորոշումը դեմքի միջոցով
Հիվանդությունների ախտորոշումը դեմքի միջոցով

Բավական է մի հայացք գցել մարդու դեմքին, որպեսզի նրա մասին իրականում ամեն ինչ իմանալ: Եվ, չնայած աչքերը հոգու հայելին են համարվում, հատկապես, դեմքի վրա կարելի է «կարդալ», թե ինչպիսի հիվանդություններով է մեր մարմինը տառապում...

Ախտորոշում Առողջապահության լրատու 12-13.2012
Ինչու է ցավում ողնաշարը
Ինչու է ցավում ողնաշարը

Ցավոք, մեզանից ոչ մեկը թիկունքի ցավերից ապահովագրված չէ: Անսպասելի ցավը կարող է «բռնել» ամենուր. աշխատավայրում, աշխատասեղանի մոտ երկար նստելիս, կամ, ընդհակառակը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Առողջապահության լրատու 8-9.2012
Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը
Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը

Շատերիս մոտ որոշակի տարիքից հետո, նույնիսկ երիտասարդ տարիներին, ձեռք է բերվում որևէ «քրոնիկական» հիվանդություն: Յուրաքանչյուրն արձագանքում է յուրովի...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 3.2010
Բարությունն արվեստ է: Հաուպտման. ծաղկեփունջ նվիրե'ք
Բարությունն արվեստ է: Հաուպտման.  ծաղկեփունջ նվիրե'ք

Երբ ծաղկեփունջ են ստանում, այդ ուրախությունը չի կարող մռայլել ոչ մի վրիպում, որը թույլ է տրվել ծաղկեփունջ նվիրելիս: Բայց սովորել ծաղիկ նվիրելու արվեստը, նշանակում է բազմապատկել փոխադարձ ուրախությունը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Օգտակար խորհուրդներ Ես Առողջապահության լրատու 2.2010

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ